
Հանդիպում վիդեոբլոգեր, հաղորդավար, ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի հետ
-
ք. Գյումրի, Շիրակացի փ. 104
Այսօր ակադեմիայում հյուրընկալել էինք Ռուբեն Եսայանին՝ հայտնի իր յուրահատուկ ձեռագրով, սուր մտքերով ու հումորով։ Հանդիպումը դարձավ ոգեշնչող փորձառություն մեր սաների համար՝ համեմված գրականության, մեդիայի և կյանքի կարևոր հարցերով։

Ուսուցողական այց Գյումրու <<ՄԻՏ>> կրթական կենտրոն
-
ք. Գյումրի, Աբովյան փ. 254
Ուսումնասիրեցինք <<ՄԻՏ>>-ի ամբողջ շենքը և սկսեցինք դասի տեսական մասը։Սովորեցինք ամեն ինչ ինքնաթիռների մասին՝ թռիչքից մինչև շարժիչի դիրք։

ITKids ակադեմիան 1 տարեկան է
-
ք. Գյումրի, Շիրակացի փ. 104
ITKids ակադեմիան այսօր դարձավ 1 տարեկան: Մեկ տարվա ընթացքում մենք միասին սովորեցինք, զարգացանք ու կառուցեցինք Շնորհակալություն բոլոր ուսանողներին, ծնողներին ու մեր թիմին՝ այս ճանապարհը միասին անցնելու համար:

Հունիսի 1-ը Բարեկամության այգում
-
ք. Գյումրի, Շիրակացի փ. 104
ITKids-ը հունիսի 1-ն անցկացրեց Բարեկամության զբոսայգում: Մենք ներկայացրեցինք մեր կրթական ծրագրերը, մեր փոքրիկ այցելուների հետ ունեցանք VR տեխնոլոգիաների փորձարկում: Ունեցանք նաև օնլայն Quiz` հատուկ մրցանակներով:

«Frontend ծրագրավորում դեռահասների համար» 1-ին խմբի ավարտ
-
ք. Գյումրի, Շիրակացի փ. 104
«Frontend ծրագրավորում դեռահասների համար» դասընթացի մասնակիցները ստացան իրենց հավաստագրերը:
Շնորհավորում ենք մեր 12-14 տարեկան ծրագրավորողներին, որ մեծ ջանքերով ու խանդավառությամբ անցան այս ճանապարհը:

«Խաղերի ծրագրավորում» դասընթացի 1-ին խմբի ավարտ
-
ք. Գյումրի, Շիրակացի փ. 104
«Խաղերի ծրագրավորում» դասընթացի մեր մասնակիցներն այսօր ստացան իրենց հավաստագրերը՝ նշանավորելով իրենց մեծ ու համառ աշխատանքը: Շնորհավորում ենք մեր 8-10 տարեկան փոքրիկ Այթիկիդսցիներին, ովքեր խիզախորեն հաղթահարեցին այս տեխնոլոգիական ճանապարհի առաջին փորձությունը: