.png)
Մաթեմատիկա
- 4-5 ամիս
Սկսում ենք նոր դասընթաց, որտեղ թվերը, արտահայտությունները, հավասարումները և ֆունկցիաները կդառնան քո ամենահասկանալի ու սիրելի գործիքները։
Հասկանալի բացատրություններ
Հետաքրքիր առաջադրանքներ
Իրական կիրառություններ
Հաճախականությունը՝ շաբաթական 2 դաս, 2 ժամ տևողությամբ
.png)
3D մոդելավորման հիմունքներ
- 4 ամիս
ԾՐԱԳԻՐԸ ներառում է
• 3D տարածության ըմբռնում
3D մոդելավորման առաջին և կարևորագույն քայլը այն է, որ լավ հասկանանք տարածության կառուցվածքը և օբյեկտների տեղակայումը թվային միջավայրում:
• 3Ds max-ի հիմնական գործիքների ու տեխնիկաների օգտագործում
3Ds Max-ը ամենատարածված ծրագրերից մեկն է 3D մոդելավորման և անիմացիայի ոլորտում։ Այս բաժնում մասնակիցները կսովորեն ծրագրի մենյուները, գործիքները և տեխնիկաները, որոնք օգտագործվում են օբյեկտների ստեղծման, ձևավորման, մանիպուլյացիայի և պատրաստման համար։
• Պարզ և միջին բարդության օբյեկտների մոդելավորում
Այս բաժինը նախատեսված է սովորողներին օգնելու համար՝ հասկանալու ինչպես ստեղծել պարզ մոդելներ՝ սկսած տարրական երկրաչափական պատկերներից մինչև ավելի բարդ ձևեր։
- Հաճախականությունը՝ շաբաթական 2 դաս 1,5-2 ժամ տևողությամբ
- Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր
.png)
Գրաֆիկ Դիզայն
- 5 ամիս
ԾՐԱԳԻՐԸ ներառում է
• Գրաֆիկ դիզայնի ծագումը
• Գրաֆիկ դիզայնի հիմնական տարրերը
• Պաստառներ, պաստառի տարածված տեսակները
• Իլյուստրացիաներ
• Ի՞նչ է Ինֆոգրաֆիկան
• Ի՞նչ է Կոլաժային արվեստը
• Լոգոտիպ, լոգոյի ստեղծման փուլերը,
• Տարածված սխալներ լոգո դիզայն ստեղծելիս
• Բրենդավորում
Հաճախականությունը` շաբաթական 2 դաս 1.5- 2 ժամ տևողությամբ
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր

«Ծրագրավորում + Ինժեներիա»
- 1 տարի
Դասընթացի ԾՐԱԳԻՐԸ ներառում է`
• Համակարգչային գրագիտություն
• Ծրագրավորման հիմունքներ
• FrontEnd ծրագրավորում. վեբ-կայքի մշակում HTML/CSS/JS-ի միջոցով
• Խորացված JAVASCRIPT ծրագրավորում
• Arduino-ի ներածություն
• Ծրագրավորման հիմունքներ Arduino-ի միջոցով
• Տարբեր սարքերի ինտեգրում և ծրագրավորում Arduino-ի միջոցով
• Ռոբոտների հավաքում և ծրագրավորում
Դասընթացի առավելությունները`
• փոքրի խմբերով ուսուցում
• վերապատրաստված մենթորներ
• միջազգային ծրագրերին համապատասխան նյութեր
• անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային
• բաց դասեր, որոնք հնարավորություն կտան ծնողներին ներկա գտնվել դասերի ընթացքին
• գերժամանակակից համակարգիչներ և ռոբոտներ
• վկայական դասընթացի ավարտին
Հաճախականությունը՝ շաբաթական 2 դաս 1,5-2 ժամ տևողությամբ
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր

Անգլերեն
- 4-5 ամիս
ԾՐԱԳԻՐԸ ներառում է`
• Պրեզենտացիաներ
• Բանավեճեր
• Ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտում անգլերենով
• Ընթերցանություն անգլիացի և ամերիկացի հեղինակների ստեղծագործություններից
• Ծանոթացում IT ոլորտի անգլերենին և տերմիններին
• Լեզվի ուսուցման հավելվածների կիրառում
• Լսելու ենք նաև անգլերեն երգեր և փոդքաստներ
Յուրաքանչյուր դասի ընթացքում զարգացնելու ենք անգլերենի 4 հիմնական հմտությունները`
▫️reading
▫️listening
▫️grammar
▫️speaking
- Ձևավորվելու են խմբեր սկսնակ և միջին մակարդակների համար
- Երեխաներին տրվելու են լեզվի մակարդակը հաստատող հավաստագրեր